Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Նոր ձևավորվող բազմաբևեռ աշխարհը պետք է լինի հավասարակշռությունների համատեղման արդյունք

Նոր ձևավորվող բազմաբևեռ աշխարհը պետք է լինի  հավասարակշռությունների համատեղման արդյունք
18.02.2025 | 10:27

Աշխարհի ներկա քաոսային վիճակում ճիշտ կողմնորոշվելու առաջին քայլը պետք է լինի այն բանի հասկանալը, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Վենսի և պետքարտուղար Ռուբիոյի առաջին հայացքից ռադիկալ թվացող հայտարարությունները ուղղված են երկու հիմնական նպատակի՝

1. Միջազգային հարաբերություններում թուլացնելով լարվածությունը, ետ պահելով աշխարհը գլոբալ ու կործանարար բախումից,

2. Ստեղծվող պայմաններում ապահովել ԱՄՆ-ի համար հնարավորինս գերակա ստրատեգիական ուժային դիրք:

Մնացած ամեն ինչը, ներառյալ այլ նպատակներն ու դրանց հետ կապված հնարավոր գործողությունները, ածանցյալ են այս երկու գլոբալ պահանջներից, իսկ միջազգային հարաբերությունների հիմքն էլ մնում է մաքուր ուժայինը:

Վերջինս էլ, բնականաբար, պահանջում է տվյալ պայմաններում ձգտել առավելագույն հզորության և ազդեցիկության, իսկ ուրիշների վրա ազդելու համար էլ օգտվել շատ վաղուց հայտնի մտրակի ու բլիթի մեթոդից, որն էլ արվում է ամենայն թափով:

Մասնավորապես, ուկրաինական պատերազմի հարցում և Եվրոպայի հետ կապված ավելի մասշտաբային հարցում ամերիկյան կողմի վերաբերմունքը մնում է նույնը, այսինքն, մերկապարանոց շահի վրա հիմնված ուժային մոտեցում:

Ուկրաինական դեպքում դա իրատեսորեն Ռուսաստանի ուժի հետ հաշվի նստելն է և կռիվը դադարեցնելով, պահպանել Ուկրաինայի համար հնարավորինս մեծ տարածք, որն ունի ստրատեգիական իմաստ և քաղաքական, և տնտեսական առումներով:

Քաղաքակրթական և տեխնոլոգիական առումներով հզոր Եվրոպայի դեպքը, որին ԱՄՆ-ի ներկա ղեկավարությունը համարում է բնական դաշնակից, ավելի բարդ է այն առումով, որ աշխարհաքաղաքական և տնտեսական իմաստներով ԵՄ-ը պերմանենտ թուլացման պրոցեսում է, մի վիճակ, որը ԱՄՆ-ին ձեռնտու լինել չի կարող:

Մյուս կողմից էլ, ելնելով Վենսի Մյունխենում ունեցած ելույթից, ԱՄՆ-ի տեսանկյունով ԵՄ-ի այդ թուլության պատճառը իր քաղաքական ղեկավարության կողմից ներքին քաղաքականության մեջ արված սխալներն են , որի լուծումը և ԵՄ-ի, և եվրոպական առաջատար պետությունների ղեկավարության փոփոխությունն է:

Իսկ ԵՄ-ի տնտեսական ուժեղացման հարցի միակ լուծումը կապված է Ռուսաստանից եկող գազի մատակարարումները վերականգնելու հետ, որը տակտիկական առումներով լիովին կարող է ձեռնտու լինել նաև ԱՄՆ-ին:

Այստեղ պետք է նկատի ունենալ, որ միշտ չէ, որ որևէ մեկի ֆինանսական շահը համարժեք է իր գլոբալ շահին:

Իսկ ինչ վերաբերում է աշխարհի հզորների ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան եռյակի ներսում փոխադարձ հարաբերություններին, ապա այստեղ շատ կարևոր է կյանք ստացող նոր տենդենցը, ըստ որի, ընթացիկ պրոցեսներում մեկը մյուսին պետք է դիտի որպես մրցակից, այլ ոչ թե թշնամի, քանի որ վերջինս ուղիղ գծով տանում է դեպի լուծում չունեցող գլոբալ կոնֆլիկտ:

Բայց այստեղ, ուժային ու շահային հնարավոր լոկալ հավասարակշռությունը հզորների եռյակի ներսում ծնում է գլոբալ հավասարակշռության ապահովման հետ կապված նոր և դեռևս չլուծված պրոբլեմներ և դրանց լուծման հնարավոր տարբերակներ մնացած աշխարհի հետ:

Նոր ձևավորվող բազմաբլոկ և բազմաբևեռ աշխարհը անհրաժեշտաբար պետք է լինի բազմաթիվ ու բազմատեսակ հավասարակշռությունների համատեղման արդյունք, որի ուսումնասիրությունն ու դրա հիման վրա կատարվող կանխատեսումներն ու գնահատականները հնարավոր են միայն համապատասխան հնարավորություններն ունեցող տեսության միջոցով:

Այս ուղղությամբ հին իմաստունների ասածներն ու փորձ ունեցող մարդկանց ինտուիտիվ լուծումները աշխարհը կանգնեցրել են գլոբալ գոյաբանական ճգնաժամին դեմ հանդիման, և նման իրավիճակում պրոբլեմների լուծման համար շատ ավելի հիմնավոր մեթոդներ են պետք:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1909

Մեկնաբանություններ